Բարի օր Քաղաքականություն 

Ըստ իմքայլական պատգամավորի, Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել

analitik.am

 

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը:

Իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, դիմելով նախագծի զեկուցող Գևորգ Գորգիսյանին, նշեց, եթե նման բան է առաջարկվում, նշանակում է, որ այն վտանգը, ինչի համար այն մտցվել է այլևս չկա:

Իգիթյանը ցանկանում է իմանալ՝ վտանգը վերացա՞ծ է՝ Ադրբեջանն այլևս ագրեսի՞վ չէ, Թուրքիան այլևս լկտիացա՞ծ չէ. «Բացի դրանից, տեղեկություններ կան, որ ջիհադիստները դեռ դուրս չեն եկել տարածաշրջանից: Կա արդյո՞ք Հայաստանում, կամ միջազգային փորձագետ, ում լսելուց հետո դուք կլսեք ձեր դիրքորոշումը՝ ռազմական դրությունը հանելու վերաբերյալ»:

Գորգիսյանի կարծիքով, Իգիթյանի տրամաբանությամբ Հայաստանում 1994 թվականից հետո ռազմական դրություն պետք է լիներ, քանի որ մենք միշտ շրջապատված ենք եղել ագրեսիվ հարևաններով, ովքեր ցանկանում են անգամ Երևանը գրավել. «Բայց նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթից հետո եղել են հայտարարություններ Հայաստանի, Ռուսաստանի ղեկավարների կողմից, որ տարածաշրջանում այլևս անվտանգ է, ռազմական գործողությունների վտանգ չկա, ինչի համար տրվել են երաշխիքներ: Այդ թվում մենք Արցախում խաղաղապահներ ունենք, ովքեր երաշխավորում են անվտանգությունը:

Եթե պնդում եք, որ ՀՀ վարչապետը սխալվել է, որ չեք վստահում ՌԴ նախագահին ու ԱԳ նախարարին, ինչ կարող եմ ասել»:

«Ձեր խմբակցությունում կա իրավաբան, ում ես շատ եմ վստահում: Նրանից հարցրեք, թե ինչ է նշանակում կապիտուլյացիա, ինչ է նշանակում 1907 թվականի Հաագայի կոնվենցիան, որն իրավաբանական տեքստ է տալիս այդ տերմինին: Պետք է զգուշորեն օգտագործել այդ բառը, որը գոյություն չունի»,-հայտարարեց իմքայլականը:

 

 

Նույն շարքից