Հասարակություն 

Ստեփանավան քաղաքում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

 

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 26-ին, ժամը 00։09-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասում այրվում է չոր խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռումինական թաղամասի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։42-ին, մարվել՝ 08։29-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից