Հասարակություն 

Խմբերի աշխատանքը համակարգում է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Հայկ Սարգսյանը (շիշ բռնող). Mediaport

Երևանի վարչական շրջանների տղամարդ աշխատակիցներին հրահանգված է ուղեկցել Նիկոլ Փաշինյանին իր այցերի ժամանակ՝ հնարավոր հանրային ճնշումներից պաշտպանելու համար: Այս մասին կարդում ենք Mediaport-ի տելեգրամյան էջում:

«Նման խումբ Փաշինյանին ուղեկցել է կիրակի օրը Էջմիածին այցի ընթացքում, ինչպես նաև մայրաքաղաքում տեղաշարժվելիս: Քաղաքապետարանից աշխատակիցներին հանձնարարված է ներկայանալ որպես շարքային քաղաքացի և պաշտպանել ՀՀ վարչապետին, եթե նրա հասցեին հայհոյանք կամ հրաժարականի պահանջ հնչի:

Այս խմբերի աշխատանքը համակարգում է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա եղբայրը՝ «Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող)»:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից