Հասարակություն 

Չկա՞ կողքդ ինչ որ մարդ, ով դա քեզ կհուշի․ Նիկոլ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացի. Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ «որպես Հայաստանի վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»:

Փաշինյանին աջակցող քաղաքական թիմի, համակիրների այն հայտարարությունները, որ այս ամենի համար պատասխանատու են նաև նախկինները, բանակը, պահեստազորայինները, սփյուռքը․․․ փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը։

Այստեղ կա մեկ մեղավորը, մեկ պատասխանատու և այդ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Մենակ մի բան չեմ հասկանում, եթե դրա միակ պատասխանատուն դու ես ու դա խոստովանում ես, որքան էլ որ իմ համար տարօրինակ է, ապա ինչու ուղղակի չես հելնում ու հեռանաս։

Չկա՞ կողքդ ինչ որ մարդ, ով դա քեզ կհուշի․ Նիկոլ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացի։

Ո՞նց չես պատկերացնում, որ հազարավոր մարդկանց կորստի, Արցախի մեծ մասը հանձնող մարդն ուղղակի չի կարող մնալ իր աթոռին։

Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես։ Թող գնա։

Տիգրան Աբրահամյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից