Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից 50 մլն մանաթ (29.4 մլն դոլար) է հատկացվել դեպի բռնազավթված Շուշի հասանելիությունը ապահովելու համար։ Այդ նպատակով կառուցվում է Ահմադբեյլի–Ֆիզուլի–Շուշի ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:
Ճանապարհը, որն անցնելու է Ֆիզուլիի շրջանի Ահմադբեյլի բնակավայրով, հայկական Հադրութի և Մարտունու շրջաններով դեպի Շուշի քաղաքը, ձգվելու է 101.4 կմ։
Ավտոմայրուղին կկապվի Բաքու–Շիրվան–Սաաթլի–Հորադիզ ճանապարհին։