Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել շտապօգնության 30 ամենագնաց մեքենա

 

ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լենդ քրաուզեր» մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ամենագնաց շտապօգնության մեքենաները ձեռք են բերվել շտապօգնության ավտոպարկը թարմացնելու նպատակով: Դրանք բերվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից»,- նշեց Նիկողոսյանը:

ԱՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Նա նաև հայտնեց, որ բաշխումը կիրականացվի ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից