Տեսանյութեր Քաղաքականություն 

Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանին դարձրել են Ջոնի բրջոնի. Նաիրա Զոհրաբյան

 

Պարոն Իգիթյան, ես հարգում էի Ձեզ, սակայն հիմա հիասթափված եմ: Դուք ասում եք, որ չասենք «կապիտուլյացիա» բառը, քանի որ դա լսում են թշնամիները: Թշնամին չի իմանո՞ւմ, որ դուք Արցախը ծնկի եք բերել թուրքի առաջ և դեռ ժամանակն ու քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե ինչի արդյունքում է դա եղել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով իմքայլական Հովհաննես Իգիթյանին:

Զոհրաբյանը համաձայն է, որ երկար ժամանակ վատ է լինելու, քանի որ թուրքի սահմանը բերվեց ու հասցվեց Վարդենիսի մոտ:

Պատգամավորն ընդգծեց, որ տարածքներն Ադրբեջանին հանձնվում են նվաստացուցիչ ժամանակացույցով, քանի որ մեկը համընկնում է օրինակ Ադրբեջանի դրոշի օրվա հետ, մյուսը Մոնթեի ծննդյան. «Ես միշտ մտածել եմ, որ շատ էմոցիոնալ մարդ չեմ, սակայն երբ տեսա, թե ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, հազարապատիկ ատեցի ձեզ, բոլորիդ, քանի որ դուք հանձնեցիք իմ հայրենիքը:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դեռ պետք է գնա Ալիևի հետ նսստի ու խոսի: Նա Ադրբեջանում դարձել է Ջոնի բրջոնի: Ես անհարմար եմ զգում, երբ նայում եմ այդ երգերը, մուլտերը: Դա նաև իմ՝ որպես հայի, արժանապատվության ոտնահարում է:

Ուրախացել եք, որ Պուտինը նրան դավաճան չի ասել, իսկ ինչու պետք է ասի: Այո, Ռուսաստանի ու Պուտինի համար նա դավաճան չէ, Ալիևի համար տեսնում եք, թե ինչպիսի ազգային հերոս է:

Դուք սպանել եք մեր արժանապատվությունը, ցեղասպանությունից հետո սա մեզ հասցված ամենածանր հարվածն էր: Ու սա այն դեպքում, երբ Պուտինն ասաց, որ ամեն ինչ շատ ավելի շուտ կարելի էր կանգեցնել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից