Հասարակություն 

Ավինյանի արարողակարգի պատասխանատուն Շուշիում չի եղել, ուր մնաց ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի մատույցներում հրազենային վիրավորում ստանա. Հայրապետյան

analitik.am

 

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանիկներն այդպես էլ իրենց մամլո խոսնակներին չսովորեցրին, որ իրենց հիմնական պարտավորությունը հասարակության հետ կոմունիկացվելն է, այլ ոչ թե նրանց արգելափակելը։

Ավինյան Տիգրանի խոսնակն այսօր մի լալահառաչ տեքստ էր գրել՝ փորձելով հանրությանը մատուցել հերթական կտի չափաբաժինը, որով կշեղվեր իր ղեկավար փոխվարչապետի գրասենյակի աշխատողներին հատկացված պարգևավճարների թեման։ Քանի որ աներևակայելի երեսպաշտությամբ նա փորձում էր պարգևավճարի տրամադրումը սրբագրել գրասենյակի աշխատողների՝ ռազմական գորոծողություններին մասնակցությամբ ու դրա արդյունքում վիրավորումով, ստիպված եղա լույս սփռել թեմայի վրա, ինչի արդյունքում հարգարժան «խոսափողը» արգելափակեց ինձ։

Ստիպված եմ հրապարակային նշել, որ պարոնայք իրենցքայլականները շարունակում են ձեռ առնել բոլորիս, քանի որ լուսանկարում պատկերված երիտասարդը Ավինյանի արարողակարգի պատասխանատու Սուրենն է։ Նախ, նա Շուշիում չի եղել, ուր մնաց ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի մատույցներում հրազենային վիրավորում ստանա)))․․․

Եվ երկրորդ՝ Ավինյանի պրոտոկոլը ապաահովելու ընթացքում ընդամենը բեկորային վնասվացք է ստացել ոտքին։ Ու, կարծում եմ, բոլորին է պարզ, որ եթե պատերազմական իրավիճակում սպիտակ բոթասներով Արցախ մեկնած Ավինյանը այդքան մտահոգված չլիներ սեփական արարողակարգով ու հետը քարշ չտար արարողակարգի պատասանատուին, ապա վերջինս աշխատանքային պարտականությունները կատարելիս չէր ստանա այդ վնասվածքը և ուղղակի անհնար ու անիմաստ կլիներ այս տրագիկոմեդիան բեմադրելը։
Ամոթ ա, արա՛, զոհված ու վիրավոր տղերքի արածը մի պղծեք երկու կոպեկ թուլափայի համար․․․»։

 

Նույն շարքից