Հասարակություն 

Զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

 

Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։

Մեր Դավիթ , մեր հերոս ,մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։

Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնաիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։

Մեր ցավակցությունն ենք հայտնում ՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։

Աստված հոգիդ լուսավորի․․․

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 26,11,2020 թվականին Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Սարդարապատի համայնքապետարան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից