Հասարակություն 

Իմքայլական պատգամավորների ճակատին միշտ դաջված կմնա «դավաճան» բառը, դա արդեն իրողություն է. Մհեր Մկրտչյան

analitik.am

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«․..մի մեղադրեք նիկոլապաշտ զանգվածին անուղեղ լինելու մեջ` նրանք ունեցել են նույն ուղեղը 10, 20, 30 տարի արաջ: Ուղակի դուք չեք նկատել: Բայց նրանք եղել են ու Նիկոլից առաջ հավատացել են просто Մարիային, Բարխուդարովին, Լոսում ապրող հորքուրի տղուն…

Նիկոլը կգնա` դա անխուսափելի է: Իմքայլական պատգամավորների ճակատին միշտ դաջված կմնա «դավաճան» բառը` դա արդեն իրողություն է:

Բայց ապագայում նոր աղետներից խուսափելու համար հաջորդ (կապ չունի`որ) իշխանությունը պետք է մտածի կրթության մասին:

Այդ ժամանակ այլևս երբեք հերոս չի դառնա սափրված կամ թրաշով Նիկոլը, սերիալի կերպարը կամ արտասահման տեսած հեռավոր բարեկամը»:

 

Նույն շարքից