Հասարակություն 

Բա գնա Ալիևի կոշիկները լիզած շեֆիդ հարց տուր` ինչու՞ է ինձ ու իմ ընկերների վրա հոդվածներ կարել տալիս. Միհրան Հակոբյանը՝ իմքայլականին

analitik.am

Քոչարյան Անդրանիկն ասում է` «ռազմական դրության պայմաններում միևնույնն է` ով ինչ ուզում, անում է: Ցույցեր են անում, ֆեյսբուքում ինչ ուզում անում են»: Չէ հա՞, լու՞րջ ես ասում պարոն Քոչարյան: Բա գնա Ալիևի կոշիկները լիզած շեֆիդ հարց տուր` ինչու՞ է ինձ ու իմ ընկերների վրա հոդվածներ կարել տալիս, բերման ենթարկել տալիս, ազատազարկել տալիս, մեր տներում խուզարկություններ իրականացնում:

Հասկանու՞մ եք` ով են սրանք. Արցախը հանձնել են, Հայաստանը կապիտուլացրել են, հայ մարդկանց հայրենազրկել են, 5000 հայորդու գլուխ են կերել ու դրա համար որևէ մեկին որևէ մեղադրանք չի առաջադրվել: Դրա փոխարեն գերագույն վիժվածքն այսօր իմ վրա մեղադրանք կարեց: Ի՞նչ ասեմ` անինքնասեր տխմարներ:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից