Հասարակություն 

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Լեռնային Ղարաբաղի մասին Սենատի ընդունած բանաձևի առնչությամբ

analitik.am

 

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսին կանչել են ԱԳՆ Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի առնչությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նույն շարքից