Հասարակություն 

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում՝ բաղկացած Նոգինսկի և Տուլայի փրկարար ծառայությունների և «Լիդեր» կենտրոնի անդամներից: Նաև ժամանել են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները»,- ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը:

Նախօրեին Իլ-76 ինքնաթիռը փրկարարների լրացուցիչ խմբով և տեխնիկայով վայրէջք է կատարել Երևանում: Նրանք կտեղակայվեն Ստեփանակերտի հարևանությամբ՝ Իվանյան գյուղում: Մասնագետները կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելով:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից