Հասարակություն 

Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Անի Սամսոնյանի՝ «Իսկ եթե հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի» հարցին

 

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թվական, մարտ ամիս, Լուսավոր Հայաստանի գրասենյակ: Հեղափոխության ճանապարհային քարտեզի քննարկում:

-Պարոն Փաշինյան, իսկ եթե հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի,- հարցրի ես ԵԼՔ խմբակցության ղեկավար Փաշինյանին:

-Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Ես վախեցած լռեցի:

Այսքանը: Բարի գիշեր և համբերություն բոլորիս»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից