Հասարակություն 

Ստեփանակերտում 95-97 տոկոսով վերականգնվել են գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը

analitik.am

 

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ այս պահի դրությամբ 95-97 տոկոսով վերականգնվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը: Վերականգնվել է քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը:

ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները վերականգնողական աշխատանքների իրականացման վայրերում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ, այդ թվում՝ երկու դպրոցում, որտեղ առաջիկայում վերսկսվելու է ուսումնական գործընթացը:

 

Նույն շարքից