Հասարակություն 

Իշխանությունը պատերազմի ավարտի նույն պահին պետք է ասեր, որ խնդրում է 20 օր. Նախկին իմքայլական

analitik.am

 

Իշխանությունը պատերազմի ավարտի նույն պահին պետք է ասեր, որ խնդրում է 20 օր, քանի որ 24 ժ ռեժիմով զբաղվելու է բացառապես հետեւյալ հարցերով

1. գերիների վերադարձ, զոհվածների որոնում

2․ նոր սահմանների պահպանության կազմակերպում, դեմարկացիայի հարցեր

3․ տեղահանվող բնակչության իրազեկում, տեղահանման կազմակերպում եւ տեխնիկական աջակցություն

4․ Ստեփանակերտի եւ Արցախի մնացած բնակավայրերի խնդիրների լուծում մինչեւ ձմեռվա ցրտերը (ոչ թե փող հատկացնել, այլ տանիք-պատուհան վերանորոգել, կացարաններ գտնել, ճաշարաններ հիմնել, հիվանդանոցներ եւ այլն)

5․ Պատերազմին մասնակցած ժամկետային շարքային զինծառայողների անհապաղ հերթափոխ, ՄՈԲ-ի զորացրում եւ տեղափոխում Հայաստան

---,, (կետեր, որ ես չեմ մտածել, բայց վստահ կան)

x․ Ճգնաժամային կառավարման մարմնի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ

1.21րդ օրը իշխանության փոխանցում ճգնաժամային մարմնին, որը կկազմակերպեր նոր ընտրություններ, տրիբունալ եւ մնացած ֆլան-ֆստանը։

Իհարկե, վերընշված կետերից եւ ոչ մեկի լուծման նույնիսկ ակնարկ կամ փորձ չի եղել։ Ստացվում ա, որ մենք ենթադրում էինք, որ 20 օրում ով էլ լինի, պետք է միայն եւ միայն այս հարցերով զբաղվի, դե առողջ տրամաբանությունը դա է հուշում։ Բայց ընդամենը կորցրինք եւս 20 օր, որ ապագա 20 տարվա գին ունեն։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արսեն Կարապետյան

Նույն շարքից