Իրավական 

Այսուհետ բանտը միակ վայրն է, որտեղ ես ինձ մի փոքր հանգիստ եմ զգում. Նարեկ Մալյանին հրավիրել են Քննչական կոմիտե

analitik.am

 

Ժամը 15:00-ին հրավիրել են քննչական կոմիտե: Ամենայն հավանականությամբ ինձ մեղադրանք կառաջադրեն: Խուզարկությունները արել են, հնարավոր ամեն ինչ բռնագրավել են, այդ թվում հորս ավտոմեքենան:

Ինձ մեղադրանք կառաջադրեն այն բանի համար, որ ես համաձայն չեմ եղել կապիտուլյացիայի դավաճանական ակտի հետ և համարձակություն եմ ունեցել այդ մասին բարձրաձայն արտահայտվելու:

Չեմ ափսոսում իմ որևէ արարքի համար: Ափսոսում եմ որ քիչ եմ արել: Այս դավաճանների խմբակը իր ողորմելի գոյությունն է քարշ տալիս:

Այսուհետ բանտը միակ վայրն է, որտեղ ես ինձ մի փոքր հանգիստ եմ զգում:

Նարեկ Մալյան

Նույն շարքից