Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր հանձնարարությամբ է Աննա Հակոբյանը գնացել ՊԲ հրամանատարական կետ

analitik.am

Իմ տիկնոջն է թիրախ դարձնո՞ւմ՝ մոռանալով հարց տալ, իսկ հրթիռակածվող Ստեփանակերտում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչությա վայրը, ինչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախյան ազատամարտ հերոսներից գեներալ Մովսես Հակոբյանի մասին, ով հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի կինը եղել է հրամանատարական շտաբում, ինքը խնդրել է, որ դուրս գա, ինչից հետո իրեն կանչել են Երևան:

«Բադեն Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտ, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացվել որպես իշխանության ցոփության մի աննկարագելի օրինակ: Ռմբապաստաններում գտնվող բնակիչներին հաց ու ջուր հասցնելը հանցագործությո՞ւն է: Չեմ իմացել:

Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է:

Ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու ու աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով: Այս հարցերը դեռ կպարզաբանվեն»,-ասաց նա:

 

Նույն շարքից