Հասարակություն 

Այս պահին հայտնի է մոտ 50-60 ռազմագերու մասին, որոնցից մոտ 30-ի ինքնությունը հայտնի է․ Արտակ Բեգլարյան

analitik.am

 

Հոկտեմբերի կեսերից սկսված արդեն անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ փակ զեկույցներ են պատրաստվել, վերջերս արդեն 4-րդն ենք տարածել, իսկ 5-րդն ընթացքի մեջ է: Այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ խոսելով հայերի նկատմամբ ադրբեջանցիների գործողությունների մասին:

Զեկույցները փակ են, քանի որ կան բավականին շատ դաժան պատկերներ, ինչպես նաև անձնական տվյալներ։

Բեգլարյանի խոսքերով, ադրբեջանական կողմը, հրապարակայնացնելով այս հանցագործությունները, նպատակ է ունեցել ճնշել հայկական հասարակությանը, վախեր առաջացնել զինծառայողների ու հասարակության լայն շրջանակների մոտ:

«Մեր վերլուծության հիման վրա այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, բայց այս պահին մոտ 50-60 ռազմագերու մասին տվյալ ունենք: Մեր տվյալներով, հստակ թիվը չեմ կարող ասել, մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել, որոնց բոլոր հնարավոր տվյալները փոխանցում ենք ԿԽՄԿ-ին, ըստ անհրաժեշտության՝ ռուսական կողմին, նաև՝ քաղաքական ղեկավարությանը:

Մեր ներկայացրած տվյալների հիման վրա կոնկրետ դեպքեր գիտեմ, որ դրանց շնորհիվ հնարավոր է եղել փրկել կյանքեր, ԿԽՄԿ-ն կարողացել է կապ հաստատել այդ ռազմագերիների հետ: Իհարկե ԿԽՄԿ-ն ինքն իրենով աշխատանքներ կատարում է»:

 

Նույն շարքից