Հասարակություն 

Զոդին կխփեն, հետո Վարդենիսին, հետո Մարտունուն, Գեղարքունիքից բան չի մնա. Սոթքի աշխատակից

 

Սոթքի աշխատակիցները չեն պատկերացնում, որ կարող են համատեղ աշխատել ադրբեջանցիների հետ, եթե հանքը կիսվելուց հետո ստացվի այնպես, որ հայկական մասում աշխատեն հայերը, ադրբեջանականում՝ ադրբեջանցիները. «Իրանք մեզի կխփեն, մենք էլ՝ իրանց, էտի բնական բան ա»:

Հանքի աշխատակցի համար անհասկանալի է, թե ինչու Քարվաճառը տվեցին թշնամուն. «Հադրութը թուրքի ձեռն էր, հա գրավեցին, իսկ Քարվաճառն ինչի անմեղ տեղը տվեցին»:

Քաղաքացու խոսքերով, թուրքի ոտքը բռնի կռմբակոծի. «Կխփեն Զոդին, Զոդից փախնեն, կխփի Վարդենիս, Վարդենիսին կխփեն, կփախնեն, Մարտունի, Մարտունիին կփախնեն: Նրանք այդ նպատակն ունեն, Գեղարքունիքից բան չի մնա, եթե նրանց թողնեն էնտեղ»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից