Հասարակություն 

Անհանգստանում ենք Կիմ Բալայանի առողջության համար, առողջական լուրջ խնդիրներ ունի. Գեղամ Մանուկյան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գեղամ Մանուկյանի, Կիմ Բալայանի ու ևս 4 քաղաքացիների հացադուլը շարունակվում է:

Մանուկյանի խոսքերով, կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են միանալ իրենց հացադուլին, սակայն ինքը խնդրել է նման բան չանել, նախ առողջական խնդիրներ կարող են առաջանալ, բաից դրանից էլ ինքը նպատակ չի ունեցել մեծաթիվ ակցիա կազմակերպելը, նպատակը հարցը բարձրացնելն էր. «Այս պահին օրինակ Կիմ Բալայանի առողջության համար անհանգստանում ենք, քանի որ ունի տարիքի հարց, լուրջ առողջական խնդիրներ էլ ունի, ինչի մասին չեմ ուզում բարձրաձայնել: Այսօր շտապօգնություն էր եկել, նա անդրդվելի է, սակայն փորձելու եմ համոզել նրան դադարեցնել»,-ասաց Գեղամյանը՝ հավելելով, որ ինքը շարունակելու է ակցիան:

Մանուկյանը հայտնեց, որ կառավարությունից իրենց մոտեցել է միայն Մանե Գևորգյանը, խնդրել է դադարեցնել հացադուլը, սակայն ինքը մերժել է:

 

Նույն շարքից