Հասարակություն 

Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել

analitik.am

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին Հատուկ քննչական ծառայությունն այսօր մեղադրանք է առաջադրել։ «Սաղաթելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ « Քրեական գործը կապված է Դեմիրճյան- Բաղրամյան խաչմերուկում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների հետ, մեղադրանքի բովանդակությունից բխում է, թե իբր ես կազմակերպել և ղեկավարել եմ այդ ակցիան, ելույթներ եմ ունեցել և էլի այսպիսի անհեթեթ բաներ։ Հարցաքննությունը տեղի էր ունեցել նախապես, այսօր հրավիրել էին մեղադրանք առաջադրելու, ես իմ դիրքորոշումը լրացուցիչ արտահայտել եմ և հրաժարվել եմ մեղադրանքը ընդունելուց»։

Սաղաթելյանի գնահատմամաբ՝ սա ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու փորձ  է․

«Ես դա գնահատում եմ որպես իմ անձի դեմ ուղղված գործողություններ, որոնք կրում են շարունակական, ծրագրված և ուղղորդված բնույթ, իշխանության վերնախավի կողմից։ Սրանից առաջ ևս եղել են գործողություններ իմ անձի դեմ, այդ թվում կեղծիքի տարածում իմ անձի հետ կապված, որով իմ փաստաբանները զբաղվում են։ Սա իշխանության անկարողության, տկարության հետևանքն է, որ իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն նրանք փորձում են լռեցնել ընդդիմախոսներին և հնարավոր ընդդիմախոսներին»,- ասաց Սաղաթելյանը։

Նույն շարքից