Հասարակություն 

Նման իրավասություն չունենք.Դատախազությունը՝ Վահրամ Պողոսյանի՝ Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդելու վերաբերյալ լուրը ստուգելու մասին

analitik.am

 

Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկություն հայտնեց, որ հակառակորդի Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս է ցնդել:

Սակայն ո՛չ Պաշտպանության բանակը, ո՛չ Պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ հակառակորդը որևէ լրացուցիչ տեղեկություն պաշտոնապես այդ մասին չհայտնեցին: Բացի այդ, սոցիալական ցանցերում և մամուլում հրապարակումներ եղան, որոնք կասկած էին առաջացնում, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս է ցնդել:

Այս առնչությամբ Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ճշտելու համար, թե վերը նշվածը, ապացույցների պակասը հիմնավոր կասկած չի՞ առաջացնում և արդյոք ուսումնասիրվում է, կամ ուսումնասիրվելու է Վահրամ Պողոսյանի հրապարակումը: Ի պատասխան, Գլխավոր դատախազությունից գրավոր պատասխանել են.« Հայտնում ենք, որ ՀՀ դատախազությունը առանց որևէ օրինական առիթի և հիմքի հրապարակված որևէ տեղեկատվության, այդ թվում նաև պետական մարմինների կողմից հրապարակված, իսկությանը համապատասխանության ստուգման հանձնարարություն տալու իրավասություն չունի:

Հարցման մեջ նշված հանգամանքներին առնչությամբ քրեական վարույթ չի իրականացվում, և ՀՀ դատախազությունը որևէ տեղեկատվության չի տիրապետում»:

Ստացվում է, որ հայկական կողմը, հանրությունը հնարավորություն չունի պարզելու, թե պատերազմի ժամանակ ճիշտ թե սխալ լուր է հայտնել Վահրամ Պողոսյանը, և որն է եղել նրա նպատակը:

Նույն շարքից