Քաղաքականություն 

Թրամփի փաստաբանները կբողոքարկեն Փենսիլվանիայի դատարանի որոշումը՝ Գերագույն դատարանի ընտրությունների վերաբերյալ

 

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանները մտադիր են Գերագույն դատարանում բողոքարկել Փենսիլվանիայի վերաքննիչ դատարանի որոշումը, որը մերժել է Հանրապետականի շտաբի հայցը, որը պահանջում էր անվավեր ճանաչել նոյեմբերի 3-ի ընտրություններում այդ նահանգում փոստով ներկայացված քվեաթերթիկների մի մասը: Դա հետևում է այն հայտարարությունից, որը ուրբաթ Twitter-ում հրապարակել է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի իրավաբանական խորհրդատու Ջեննա Էլիսը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը

Նրա խոսքով ՝ Փենսիլվանիայի դատական մարմինները շարունակում են զբաղվել զանգվածային կեղծիքների մասին պնդումների կոծկմամբ․ «Գործն անցնում է Գերագույն դատարան», - գրել է նա:

Ուրբաթ օրը Վերաքննիչ դատարանը պաշտպանել է Փենսիլվանիայի շրջանային դատարանի որոշումը, որը մերժել էր Թրամփի շտաբի հայցը, ըստ որի պահանջվում էր անվավեր ճանաչել գրեթե 700 հազար քվեաթերթիկ: Թրամփի իրավաբանները հիմնավորել են հայցային բողոքը՝ վկայակոչելով այդ նահանգում ընտրություններին թույլ տրված խախտումները։ Նրանք պնդում էին, որ այդ պատճառով Փենսիլվանիայում հաղթանակը պետք է շնորհվի Հանրապետականին։

Երեքշաբթի Փենսիլվանիայի նահանգապետ դեմոկրատ Թոմ Վուլֆը հայտարարել է, որ տեղական իշխանությունները հաստատել են այդ նահանգում նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: Նահանգի քարտուղարի կայքում զետեղված վերջին տվյալների համաձայն՝ Բայդենը հավաքել է ձայների 50 տոկոսը, նրա մրցակցին պաշտպանել է քվեարկածների 48,8 տոկոսը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից