Գլխավոր Հասարակություն 

Ժամկետային զինծառայողների ծնողներին չի բավարարել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները. Նրանք կրկին ակցիա են անում

 

Ժամկետային զինծառայողների ծնողները կրկին կառավարության մոտ են: Ծնողներից մեկը լրագրողներին հայտնեց, որ երեկ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպման արդյունքներն իրենց չի բավարարել. «Նա մեզ 2 օր ժամանակ էր տվել պատասխանի համար, բայց բանակցող ծնողները դուրս էին եկել համոզմամբ, որ բացասական պատասխան է լինելու, ինչի համար էլ այսօր կրկին հավաքվել ենք: Մենք պետք է հասնենք մեր արդար պահանջի կատարմանը, այլ տարբերակ չկա»:

Տիկինն ասաց, որ նույն Բերձորի մասով Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ այն մնալու է հայկական վերահսկողության տակ, սակայն այսօր էլի մի քանի տեսանյութ է հայտնվել, որ Բերձորի, Աղավնոյի բնակիչները լքում են իրենց տները. «Եթե կա հստակ տեղեկատվություն, որ Բերձորը մնում է, ինչո՞ւ են մարդիկ լքում իրենց տները: Այսինքն, մենք իրավունք չունենք ձեռքներս ծալած նստելու ու վստահելու պաշտոնական տեղեկատվությանը»:

Քաղաքացին նշեց՝ եթե Բերձորն էլ տան թշնամուն, ճանապարհը դեպի Արցախ կփակվի. «Մեր երեխաները փաստացի դառնում են այնտեղ գերիներ»:

«Իմ որդին ծառայել է Արա լեռում՝ Ջաբրայիլի մոտ: Հրետանավոր է, մասնակցել է բոլոր ծանրագույն մարտերին, վերջում եղել է Շուշիում: Այն երեխաները, ովքեր մնացել են, հավաքել ու տեղակայել են հիմնականում Մարտունիում՝ դիրքերում կամ մանկապարտեզներում ու դպրոցներում»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից