Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը տառապում է շիզոֆրենիայի առնվազն երկու բանով, պետք է միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով կազմվի. Կիմ Բալայան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Սահմանադրական կարգը տապալելու համար քրեական գործ հարուցելու պահանջով հացադուլի նստած ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը շարունակում է իր պայքարը: Նրան համոզում են դադարեցնել հացադուլը, քանի որ բժշկական կոնսիլիումը եզրակացություն ունի վերջինիս առողջական վիճակի մասով:

Բալայանը չի պատրաստվում նահանջել: Այսօր նա հայտնեց, որ իր պահանջի մասով որևէ բան չի արվել, արդյունք չկա. «Այսօր էլ դիմել եմ ՀՀ նախագահին, ինքն է պետության գլուխը, չպետք է անգործություն դրսևորի: Նա թող կազմակերպի միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով ու փորձաքննության ենթարկեն այդ մարդուն:

Ես կասկած չունեմ, որ ինքն առնվազն շիզոֆրենիայի երկու բանով տառապում է՝ մեծամոլական զառանցանքներ ու հետապնդման մանիա: Թող փորձաքննության ենթարկեն: Այդ պայմաններում չի կարող լիազորություններն իրականացնել: Այս ազգը փրկելու այլ եղանակ ունե՞նք: Եթե մի ժամ առաջ կարողանանք խնդիրը լուծել, կկարողանանք դեռ ահագին բաներ փրկել»:

Բալայանը հայտարարեց, որ ստորագրված փաստաթղթում Նիկոլ Փաշինյանը կարող էր գերիների վերաբերյալ հարց մտցնել, սակայն չի արել. «Այս մարդը թքած ունի մեր ազգաբնակչության, այն զոհերի վրա, որ մենք տվել ենք: Ես չգիտեմ ինչ բառերով արտահայտվեմ»:

 

Նույն շարքից