Հասարակություն 

Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սասուն Խաչատրյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ըստ որի.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի Խաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից