Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Չստուգված ինֆորմացիա կա, որ Ադրբեջանը սկսում է վաճառել մեր գերիներին, վաճառել գերության. Հրանտ Թոխատյան

analitik.am

 

Այս պահին մի խումբ մտավորականներ՝ Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը  և ուրիշներ,  հանդիպում են հրավիրել Մոսկվա կինոթատրոնի մոտ, որպեսզի բարձրացնեն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, ինչպես նաև մեր զոհված տղաների դիերի վերադարձի հարցը:

Նրանք կոչ են անում բոլորին նամակներով դիմել միջազգային կազմակերպություններին, արտասահմանում ապրող հայերին՝ դիմել նաև այդ երկրների կառավարություններին, որպեսզի վերջիններս ստիպեն Ադրբեջանին վերադարձնել մեր տղաներին:

Մասնավորապես Հրանտ Թոխատյանի խոսքերով, հայկական կողմը սխալ է թույլ տվել, որ ստորագրված փաստաթղթում չի ասել, թե ինչ ժամկետներում պետք է վերադարձնել գերիներին, իսկ այսօր ամեն մի օրը, ժամը կարևոր է, թեկուզ պետք է դադարեցնել այն շրջանների վերադարձը, որոնք Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով անցնում են թշնամուն, մինչև մեր տղաների վերադարձը:

Թոխատյանը նաև ասաց, որ չստուգված ինֆորմացիա կա՝ Ադրբեջանը սկսում է վաճառել մեր գերիներին, վաճառել գերության. «Ամենավտանգավոր բանը, որը կարող է լինել մեր տղաների հետ: Խնդրում եմ բարձրացնել մեր ձայնը, ավելի բարձր ու ինտենսիվ բարձրացնենք: Թող մեր բողոքը գնա միջազգային ատյաններ»:

Նույն շարքից