Հասարակություն 

Հաջողությունն ու ծոցատետրի մեջ խրված բեկորը. 19-ամյա զինվորը պատմել է, թե ինչպես է վիրավորում ստացել Արցախում պատերազմի ժամանակ

analitik.am

 

Հաջողությունն ու ծոցատետրի մեջ խրված բեկորը (լուսանկարում Խաչիկն է, իր սիրելի բժիշկների հետ)

.......

19-ամյա Խաչիկ Հովսեփյանը  իրեն երբեք հաջողակ չի համարել, սակայն այժմ՝ հիշելով այն, ինչ տեղի ունեցավ իր հետ հոկտեմբերի 16-ի գիշերը, խոստովանում է, որ իսկապես բախտը բերել է:

Խաչիկ Հովսեփյանը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց  պատերազմը: Հոկտեմբերի 16-ին նրանից 3 մետր հեռավորության վրա ընկել և պայթել է թշնամու ականը:

Բարեբախտաբար, Խաչիկի և ականի միջև թնդանոթ է եղել, որից նա կրակել է: Լսելով թռչող ականի սուլիչը՝ Խաչիկը կիսանստել է, և նրա մարմնի վերին հատվածը մասնակի ծածկվել է թնդանոթով: Եվ չնայած նրան, որ նրա ոտքերի ոսկորները փշրվել են, Խաչիկը ողջ է մնացել:

Խաչիկի մարմնի մեջ ավելի քան 100 բեկոր է հայտնվել, որոնց մեծ մասը ծակել են ոտքերը: Ականջների երկու թմբկաթաղանթները պայթել են, մանր բեկորները հայտնվել են աչքերի մեջ, իսկ մեծ բեկորը կարող էր հայտնվել սրտի մեջ, եթե չլիներ ծոցատետրը:

«Շենգավիթ» ԲԿ֊ում Խաչիկը մի քանի վիրահատության է ենթարկվել՝ աչքերը, ոտքերը, հեռացվել են բեկորները։ Երկու ոտքերի վրա տեղադրել են Իլիզարովի կոմպրեսիվ-դիստրակցիոն սարք:  Սպասվում է նաև թմբկաթաղանթների վերականգնողական վիրահատություն։ Վերականգնումից հետո նա հույս ունի շարունակել ուսումն ու աշխատանք գտնել: Խաչիկը մտադիր է ծրագրավորող դառնալ:

«Շենգավիթ» ԲԿ

Նույն շարքից