Հասարակություն Տեսանյութեր 

Վաղվանից ամեն օր զոհված տղաների նկարներով երթեր կլինեն Երևանում

analitik.am

 

Մոսկվա կինոթատրոնի մոտ մի խումբ մտավորականների հրավիրած հանդիպումը շարունակվում է: Հանդիպման մասնակիցները որոշեցին վաղվանից երթեր իրականացնել Երևանում՝ շրջելով դեսպանատնից դեսպանատուն:

Երթի մասնակիցներն իրենց հետ ունենալու են Արցախում զոհված ու անհետ կորած զինծառայողների լուսանկարները: Նախ որոշվել էր ունենալ նաև ռազմագերիների լուսանկարները, սակայն հետո որոշվեց, որ դա սխալ կլինի, կարող է խանգարել տղաներին վերադարձնելու աշխատանքներին, որոնք տարվում են:

Երթերը լինելու են ամեն օր, ժամը 12:00-ից:

Հանդիպման մասնակիցները լուսանկարներով երթեր անելու կոչ արեցին նաև արտասահմանում ապրող հայերին:

Նաև կոչ արվեց երկուշաբթի օրվանից գերիներին վերադարձնելու պահանջով նամակներ ուղարկել այն միջազգային կառույցներին, որոնք իրավասու են որևէ բան անել:

Նույն շարքից