Հասարակություն 

Արմեն Սարգսյանն առավոտյան եղել է Մոսկվայի մոտակայքում գտնվող իր մսի գործարանում

analitik.am

 

Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը, ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր. ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ: Այս մասին գրում է Mediaport-ը:

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ է փորձում է հանդիպումներ ստանալ ռուսական կողմից, բայց ապարդյուն: ՀՀ նախագահը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե իբր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով այցելելու է Ռուսաստան, ինչը բացարձակ սուտ է: Արմեն Սարգսյանին չի հաջողվել հանդիպում կազմակերպել ոչ միայն ՌԴ արտգործնախարարի, այլ ավելի ցածր պաշտոնյաների հետ ևս: Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի աշխատակազմը առավոտյան հայտարարություն տարածեց, թե վերջինս ՌԴ է մեկնում մասնավոր այցով:

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն առավոտյան եղել է Մոսկվայի մոտակայքում գտնվող իր մսի գործարանում, փորձել է հանդիպումներ կազմակերպել ռուսաստանահայ խոշոր գործարարների հետ, բայց կրկին մերժում է ստացել:

Այս պահին փորձում է հանդիպում կազմակերպել ՌԴ հայ համայքնի հետ. համայնքի ակտիվ ներկայացուցիչների մի մասը մերժել է հանդիպման առաջարկը, կազմակերպչական աշխատանքները դեռ շարունակվում են»:

Նույն շարքից