Հասարակություն 

Ինչո՞ւ են անօգնական թողել ՊԲ փոխգնդապետին

analitik.am

 

Սոֆյա Թևոսյանն իր էջում գրում է.

«Այլևս անկարող եմ լռել։

Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է,որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և երկու փրկարար՝ վիրավորվել են ։

Տեսնելով անօգնական սպային,թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խախաղապահիտ հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար... Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան ...

Միթե՞ այլևս անտիրության ենք մատնված...»:

 

Նույն շարքից