Հասարակություն 

Եթե բանակն Արցախից հանենք, կարող ա կռիվ սկսի. Ինչ է ասել նախարարը ծնողներին

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, մի խումբ ծնողներ, որոնց երեխաները պարտադիր զինվորական ծառայություն են անցնում Արցախում, հավաքվել են ՊՆ-ի մոտ ու պահանջում են իրենց որդիներին բերել Հայաստան:

Քիչ առաջ Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից դուրս եկան այն ծնողները, ովքեր գնացել էին իրենց պահանջը ներկայացնելու:

Նախարարն ասել է, որ դա հնարավոր չէ, եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է կռիվ լինի. «Հնարավոր չէ, որ բանակն այնտեղից գա»:

Քաղաքացին ասաց, որ պատերազմին մասնակցած զինծառայողներին կուղարկեն արձակուրդի, հետո կմտածեն այդ զինծառայողներին Հայաստան բերելու ու այստեղից նրանց փոխարեն այլ զինծառայողներ տանելու տարբերակի մասին:

Ծնողներին նաև ասել են, որ զինծառայողների անվտանգությունն ապահովված է:

Ծնողներին չի բավարարել նախարարի ասածները:

 

Նույն շարքից