Հասարակություն 

Հրդեհ է բռնկվել Խնածախ գյուղում

analitik.am

 

ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհի մասին:

Ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր:

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է ջեռուցող համակարգից: Տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարները կրակը մարել են ժամանակին և չի տարածվել հարևան բնակարաններում:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նույն շարքից