Հասարակություն 

Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». Իրանագետ

analitik.am

 

Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Նախիջևանի և «մայրցամաքային» Ադրբեջանի միացումը «առնվազն նույնքան արժեքավոր է, որքան Ղարաբաղի ազատագրումը»:

Թուրքական մամուլում գրեթե «ըմբոշխնում են» Հայաստանի տարածքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման երկու մասերը միմյանց հետ կապելուն միտված ցամաքային միջանցքի գաղափարը, իսկ սոցցանցերում այն արդեն անվանում են «Թուրանական միջանցք», որով Թուրքիան պատրաստվում է դուրս գալ Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ։

Եվ միայն Հայաստանում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հարկ չի համարում որևէ ընկալելի մեկնաբանություն կամ պարզաբանում տալ այս մասին։ Վարչախմբի մյուս պատասխանատուներն էլ բնականաբար լռում են, քանի որ, ամենայն հավանականությամբ, կրկին տեղյակ չեն, թե ի՞նչ է պատրաստվում անել «նորին մեծություն առաջնորդը»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից