Հասարակություն 

Միջազգային կառույցները պետք է իմանան, որ այս խնդրի հետ մեր ծնողները միայնակ չեն մնացել ոչ-ոքի հետ, ո՛չ թշնամու, ո՛չ ՀՀ-ի «իշխանության»․ Ռուբեն Մխիթարյան

analitik.am

 

Հարկավոր է շեշտադրել այն, որ նույնիսկ պատերազմի ընթացքում էր պետք իմանալ, թե քո որ զինվորը, որտեղ է գերի ընկել, կամ քո անհետ կորած զինվորը, որ տարածքում է եղել, որպեսզի ծնողներին ինչ-որ չափի տեղեկատվություն տրվեր, որ նրանք իմանային՝ այս օրը իրենց զինվորը այս տարածքից է կորել, և հնարավոր է, որ նա այդ տարածքում լինի։ Այս մասին մտավորականների կողմից կազմակերպված երթի ընթացքում, ովքեր Ազատության հրապարակից երթով գնում են ՌԴ դեսպանատան մոտ, ասաց Ռուբեն Մխիթարյանը։

«Պատերազմի ավարտից արդեն երկար ժամանակ է անցել, մարդիկ գնում են Պաշտպանության նախարարություն, մարդիկ գնում են Կառավարություն, մարդիկ արդար պահանջով են հանդես գալիս, իսկ նրանք մարդկանց հավաքում են ու միայն հիպնոզացնող տեքստեր են ասում, և հավատացնում, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց ամեն ինչ արդեն շատ վատ է, և հիմա այն ճանապարհով, որ մենք հիմա գնում ենք, և այն ինչ-որ փորձում ենք գոնե մեր կողմից անել, դա այն է, որ բոլոր միջազգային կառույցները հասկանան, որ այս խնդրի հետ մեր ծնողները միայնակ չեն մնացել ոչ-ոքի հետ, ո՛չ թշնամու, ո՛չ ՀՀ-ի «իշխանության» հետ, և եթե ամեն մի այս հանձնած նամակը, ամեն մի արած երթը գոնե մեկ կյան հետ է վերադարձնելու, կա գոնե մեկ ծնողի վերադարձվելու է մեր հերոսներից մեկի աճյունը, ես միանշանակ կարող եմ ասել, որ իզուր չէ, այն ինչ մենք անում են, իսկ ես համոզված եմ, որ սա իր ողջամիտ արդյունքը տալու է», - ասաց Մխիթարյանը։

Ռուբեն Մխիթարյան ասաց, որ գնում են նախ ՌԴ դեսպանատան մոտ, որովհետև այս հակամարտության ողջ ընթացքում ՌԴ-ն առանցքային դեարակատարումէ ունեցել:

Նույն շարքից