Հասարակություն 

Կապիտույլացիոն համաձայնագրով Արցախը ծախածը, ով մոռացել է հայտարարությունում զոհվածների դիակների փոխանակման ժամկետ ամրագրել, ստատուս է գրում՝ կարևորելով անհայտ կորածների խնդիրը․ Լիլիթ Գալստյան

analitik.am

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Հայաստանում չկա իշխանություն:

Երկիրն ամբողջական տապալման հասցրած Նիկոլին թվում է, թե կառավարության շենքում նստելն ու իր հարմարավետության միակ՝ ֆեյսբուքյան տարածքում, ստատուս գրելը իշխանություն է:

Իսկ փողոցն ինքնակազմակերպվում է և անհայտ կորածների ու ռազմագերիների ցավից ու անտերությունից գլխիկոր դիմում դեսպանատներին:

Երթն անգամ կառավարության շենքի առջև չի կանգնում. ճիշտ են՝ կառավարություն և իշխանություն չկա, նիկոլն անցյայում է. բայոյական և քաղաքական դիակ:

Կապիտույլացիոն համաձայնագրով Արցախը ծախած ստահակը, ով մոռացել է հայտարարության մեջ ռազմագերիների ու զոհվածների դիակների փոխանակման ժամկետ ամրագրել, 20 օր հետո, հանավաբար բունկերից, պահակազորի թանձր ապահովության ներքո, ստատուս է գրում՝ կարևորելով գերիների և անհայտ կորածների խնդիրը:

Նիկոլ, դու չկաս, դու տապալել ես երկիրը, Հայաստանում իշխանություն չկա, ավաղ...»:

Նույն շարքից