Հասարակություն 

Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է, որ իր վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հազարավոր հայ զինվորների մահը, տասնյակ հազարավոր փախստականները․ Գոհար Մելոյան

 

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մանիպուլյացիաների արքա

Դեռևս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հաջողացրել է իր մեկ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղավորել երկու տասնյակից ավել մեծ և փոքր ստեր։

Որևէ ցանկություն չունենալով վերլուծել բացարձակ սուտ և լկտիություն տարածող այս գրառմանը բովանդակությունը՝ պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ընդունում է, որ իր սեփական վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հինգ հազարից ավելի հայ զինվորների մահը, հազարավոր ծանր վիրավորները, գերիության մեջ գտնվող հայ զինվորները, տասնյակ հազարավոր փախստականները։

Խայտառակ կապիտուլիացիայից հետո Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին մանիպուլացնելու իր ստոր քաղաքականությունը՝ Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Ասկերանի և Հադրութի շրջանի տասնյակ գյուղեր ներկայացնելով որպես գրավյալ տարածքները։

Հայ ժողովրդի վրա պարտության խարանը դաջած և թուրքական աշխարհը կապող միջանցքը զիջած դավաճանը կրկին անգամ փորձում է սեփական դավաճանական և ապիկար քայլերի համար պատասխանությունը բարդել հայ ժողովրդի, նախկին իշխանությունների, բանակի և Ռուսաստանի դաշնության վրա։

Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ»։

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից