Հասարակություն 

Կազանում հայկական կողմը ոչ մի բան էլ չի ստորագրել․ Կարեն Վրթանեսյան

analitik.am

 

Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավաճան չմոյի վերջին գրառման մեջ ակնարկվող այն թեզը, թե «2011 թվականին Կազանում Արցախն արդեն հանձնված էր» իրականության հետ մոտավորապես նույնքան կապ ունի, ինչքան այն պնդումը, որ Նիկոլը բարոյական մարդ է...

Կազանում հայկական կողմը ոչ մի բան էլ չի ստորագրել։

Ընդ որում այնպես անելով, որ չստորագրելու մեղքը լինի Ադրբեջանի վզով...

Նույն կերպ, դեռ 1993-ից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև կա, որով պահանջում էին անհապաղ դուրս բերել հայկական ուժերը Քարվաճառից... Ե՞ւ։

Այդ բանաձևն ընդունելուց հետո ոչ միայն զորք դուրս չի բերվել Քարվաճառից, այլև ահռելի նոր տարածքներ ենք ազատագրել։ Մի հատ խորացեք, էլի. 1993 թվականի շատ թույլ՝ պետությունը դեռ նոր ստեղծող Հայաստանը կարողացել է պասլատ անել ամբողջ աշխարհին ու Քարվաճառը պահել։

Իսկ ՆԻԿՈԼԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, որով.

  • Հանձնել է Քարվաճառը, Աղդամը, Քաշաթաղը
  • Հադրութը
  • Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը
  • Արցախի հետ կապող հիմնական 2 ճանապարհները
  • Կապանը Մեղրիի հետ կապող հիմնական ճանապարհը
  • Ըստ էության գետնով է տվել Հայաստանի ինքնիշխանությունը...

Ու դեռ հոխորտում է ու աթոռից կառչում»։

Նույն շարքից