Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում` ապավինելով մեր հանրության վատ տեղեկացված շերտերի չիմացությանն ու անգիտությանը. սա աներևակայելի ցինիզմ է․ Սամվել Ֆարմանյան

 

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Միքայել Մինասյանի հրապարակմամբ և գրել․

«Պատերազմի ժամանակ երկրի ղեկավարը ընդամենը ԵՐԿՈՒ ֆունկցիա ունի.

  1. Ճիշտ գնահատել ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակն ու անհրաժեշտ որոշումներ կայացնել:
  2. Ապահովել երկրի ու նրա դաշնակիցների հնարավոր բոլոր ռեսուրսների արդյունավետ համատեղումը` զորահավաքային, սպառազինություն, հետախուզական, ֆինանսական, տնտեսական և այլն, ի սպաս դնելու այն Գլխավոր Շտաբի ենթակայությանը` հաղթելու պատերազմում:

Իր այս երկու ֆունկցիաներն էլ ակադեմիական ճշգրտությամբ տապալած Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում ու իրենից դուրս անամոթաբար մեղավորներ կարգում` ապավինելով մեր հանրության վատ տեղեկացված շերտերի չիմացությանն ու անգիտությանը: Սա աներևակայելի ցինիզմ է: Սա շարունակվող արնահոսություն է:

Հ.Գ. Իսկ դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվող մեկը մյուսից սկանդալային փաստաթղթերը անխուսափելիորեն կազմելու են սպասվող «Դադիվանքի դատավարության» առանցքը»:

 

 

 

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից