Հասարակություն 

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության կապակցությամբ

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի իշխանությունները անհանգստացած են Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մասին հաղորդագրություններով և սպասում են տեղի ունեցածի մասին ամբողջական տեղեկատվության հրապարակմանը, այսօր հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։

«Մենք մտահոգված ենք Իրանում և ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակով, ակնկալում ենք լարվածության թուլացում։ Մենք դեռ սպասում ենք տեղի ունեցածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ, բայց կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք միջազգային մարդասիրական իրավունքին, որն արգելում է քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակումները», - Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նույն շարքից