Հասարակություն 

Նիգերիայում ահաբեկիչները սպանել են 110 ֆերմերի

analitik.am

 

Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման իսլամիստները նոյեմբերի 28-ին առնվազն 110 ֆերմերի են սպանել երկրի հյուսիսարևելյան շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները։

«Զինված մարդիկ մոտոցիկլետներով եկել են դաշտ և առնվազն 110 մարդու սպանել օրը ցերեկով»,- հայտնել է ՄԱԿ-ի՝ Նիգերիայում հումանիտար օգնության համակարգող Էդվարդ Կալլոնը: Նրա խոսքով՝ կան նաև բազմաթիվ վիրավորներ:

«Բոկո հարամ» խմբավորումը Նիգերիայի հյուսիսում ձևավորվել է 2002 թվականին: Խմբավորումն իր առաջ նպատակ է դրել զավթել իշխանությունն այդ աֆրիկյան երկրում:  2009 թվականից խմբավորումն սկսել է ակտիվ ահաբեկչական գործողություններ կատարել: 2015 թվականին Նիգերայի Զինված ուժերը խոշոր հարձակում են իրականացրել «Բոկո հարամի» դեմ՝ զգալիորեն կրճատելով խմբավորման տիրապետության տակ հայտնված տարածքները:

Վերջին ամիսներին խմբավորումը հարձակումներ է իրականացնում երկրի կառավարական զորքերի և քաղաքացիական կառույցների դեմ Նիգերիայում, Կամերունում և Չադում:

 

 

Նույն շարքից