Հասարակություն Տեսանյութեր 

ՌԴ նախագահն անձամբ է զբաղվում հայ գերիների հարցերով. Արա Աբրահամյան

analitik.am

 

Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին դիմել են նամակով: Այս մասին տեղեկացնում է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։

«Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել (գերիների վերադարձի՝ խմբ.)… Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել այն հարցի շուրջ, թե ինչպես է Ադրբեջանը կատարում համատեղ հայտարարության՝ ռազմագերիներին առնչվող կետի իրագործումը:

 

Նույն շարքից