Գլխավոր Տեսանյութեր Տնտեսություն 

Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի խոսքերով, մեր շուկան կարող է բացվել Ադրբեջանի համար /տեսանյութ/

analitik.am

 

Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու: Մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան՝ մինչև հիմա են անում։ «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:

«Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, բնականաբար պետք են գալու լավ գիտելիք ունեցող մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,-ասել է նա

Նույն շարքից