Հասարակություն 

Եթե Հայաստանի կողմից պաշտոնական արձագանք չի եղել, հերթական անգամ ուշացել ենք ու վազում ենք Բաքվի հետևից. Իրանագետ

analitik.am

 

Ես հասկանում եմ, որ ներկայումս մեզանում զբաղված են շատ կարևոր խնդիրներով, բայց հետաքրքիր է՝ ՀՀ կողմից պաշտոնական արձագանք եղե՞լ է իրանցի հայտնի ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ։ Եթե չէ, ուրեմն ասեմ, որ հերթական անգամ ուշացել ենք ու վազում ենք Բաքվի հետևից, որովհետև նրանք ԱԳՆ մակարդակով արդեն ցավակցել են, այն էլ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի տեսքով, ոչ թե գրավոր։

Երբ մահացավ Իրանի մեկ այլ հայտնի զավակ, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հեղինակությանը գրեթե հավասար անձնավորություն, երգիչ, երգահան, Մոհամմադ-Ռեզա Շաջարիանն, այդ ժամանակ էլ, ինչքան գիտեմ, չեղավ պաշտոնական որևէ արձագանք, եթե սխալվում եմ՝ ուղղեք։

Իհարկե, պատերազմ էր, դիվանագետներն զբաղված էին Աստված գիտի՝ ինչով, բայց հավատացե՛ք, հատկապես, Իրանի պես երկրում նման թվացյալ մանր բաները վճռում են մեծ հարցեր։

Հ.Գ. Ստիպված եմ կրկին մեջբերել ընկերոջս խոսքերը՝ մանրուքները ոչինչ չեն որոշում, բայց վճռում են ամեն ինչ։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Նույն շարքից