Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայում 100-ամյա կինը երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով

 

Իտալիայի Լոմբարդիայի շրջանի Արդեննո քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, ով հուլիսին դարձել է 101 տարեկան, արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, չնայած դրան, նա իրեն լավ է զգում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տարեց կնոջ մոտ հիվանդությունն առաջին անգամ ախտորոշվել է փետրվարին, երբ Իտալիայում նոր էր սկսվում կորոնավիրուսի համաճարակը, իսկ դրա հիմնական օջախները Լոմբարդիայում էին․ «Մայրիկս հոսպիտալացվել է, բայց նույնիսկ այդ ժամանակ բժիշկն ասաց ինձ, որ բոլոր տարեց պացիենտներից որևէ մեկն այդքան հեշտ չի տարել հիվանդությունը: Նա իրականում ջերմություն չուներ և ինքնուրույն էր շնչում: Այնուամենայնիվ, երկու ամիս առաջ նա կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը կրկին դրական արդյունք է ցույց տվել»,-ասել է կնոջ դուստրերից մեկը:

Սեպտեմբերին, երբ սկսվեց կորոնավիրուսի երկրորդ ալիքը, Օրսինգերը կրկին հոսպիտալացվել է: Ըստ նրա հարազատների, այս անգամ նա ջերմություն է ունեցել, սակայն ընդհանուր առմամբ հիվանդությունն անցել է բավականին մեղմ ձևով․ «Մայրիկը 18 օր անցկացրեց հիվանդանոցում: Ամեն օր մեզ զանգում էին բժիշկներ և բուժքույրեր և զարմացած պատմում, թե որքան համառորեն է նա դիմադրում հիվանդությանը»,-ասել է հարազատներից մեկը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից