Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը զինվորների ծնողներից ստորաբար թաքցնում է զոհերի, վիրավորների, անհետ կորածների իրական թվերը. Մալյան

Հարգելի ընկերներ, հատկապես լրագրող ընկերներ: Այո, ես տիրապետում եմ զոհերի իրական թվին, վիրավորների իրական թվին, անհետ կորածների իրական թվին, սակայն այդ թվերին վաղուց տիրապետում է Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն և ստորաբար թաքցնում է իրականությունը հանրությունից, իսկ առաջին հերթին այդ զինվորների ծնողներից:

Ես բարոյական իրավունք չունեմ հրապարակել իմ տիրապետած ինֆորմացիան, քանի դա չի արվել պաշտոնապես: Այնպես, որ խնդրում և կոչ եմ անում պահանջել իշխանությունից հրապարակել իրենց վաղուց հայտնի թվերը:

Նարեկ Մալյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից