Հասարակություն 

ԱՀԿ-ն անվանել է հիվանդությունը, որից ավելի շատ մարդ է մահանում Աֆրիկայում, քան կորոնավիրուսից

analitik.am

 

Աֆրիկայում մալարիայից ավելի շատ մարդ է մահանում, քան կորոնավիրուսից: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Telegraph-ի՝ ամբողջ աշխարհում տարեկան շուրջ 400 000 մարդ է մահանում մալարիայից: Նրանց 90 տոկոսից ավելին Աֆրիկայի բնակիչներ են:

Միևնույն ժամանակ, Աֆրիկայում, ներառյալ հյուսիսային հատվածում, տարեսկզբից կորոնավիրուսից մահացել է 50 հազար մարդ:

Ներկայացնելով մալարիայի համաշխարհային նոր զեկույցը՝ Մոետին նշել է, որ համաճարակը կարող է հանգեցնել լրացուցիչ 20,000-100,000 մահվան մալարիայից:

 

Նույն շարքից