Կորոնավիրուս Հասարակություն 

Ավստրիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

 

Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության ղեկավարի խոսնակին:

Նախարարի խոսնակը նշել է, որ Թաններն այս պահին իրեն լավ է զգում, սակայն աշխատանքը կշարունակի տնից:

Նշվում է, որ համաճարակի սկզբից Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 279,708 դեպք, ապաքինվել է 216,998 մարդ, վերջին օրվա ընթացքում հաստատվել է 4,047 նոր դեպք: Այս պահին հոսպիտալացվել է 4251 մարդ, որից 691-ը վերակենդանացման բաժանմունքում են:

 

Նույն շարքից