Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր էջում կիսվել է Վահան Բաբայանի հրապարակած տեսանյութով, որտեղ ծեծի են ենթարկում քաղաքացիներին ու գրել.
«Իլհամ ալիևի երևանյան աջակիցները ծեծի են ենթարկում ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին»:
Ավել վաղ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»:
1 - 1Share